ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան - Mediamax.am

2719 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան


Լուսանկարը` https://embassylife.ru/


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկն այսօր ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երեւան:

«Հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք այդ թվում նաեւ այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են, կազմակերպության կանոններին եւ ընթացակարգերին համապատասխան: Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ:

 

Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երեւան», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Սերգեյ Ալեյնիկը։

 

Նա նշել է, որ բոլոր որոշումները, որոնք կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից, կփոխանցվեն հայ գործընկերներին.

 

«Հույս ունենք, որ նրանք կմիանան դրանց»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին