Զախարովան ասել է, որ Հայաստանի արտաքին կողմնորոշումը «արմատապես փոխվում է» - Mediamax.am

4346 դիտում

Զախարովան ասել է, որ Հայաստանի արտաքին կողմնորոշումը «արմատապես փոխվում է»


Լուսանկարը` https://panorama.pub/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է «արտաքին հարաբերություններում Հայաստանի կողմնորոշման արմատական փոփոխության մասին»։

«Խոսակցությունն այն մասին, որ իբր Հայաստանը ստիպված էր այլընտրանք փնտրել՝ Ռուսաստանից պատասխան չստանալով իր խնդրանքներին, եւ այն, որ Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ ընդհակառակը, փորձ է խուսափել պատասխանատվությունից եւ մեղավորներ գտնել սեփական սխալների համար»,- ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով՝ «այս հռետորաբանությունը իրական մտադրությունները թաքցնելու բացահայտ փորձ է»։

 

«Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը եւ ընդգծել, որ այդ քաղաքականությանը Երեւանին «Արեւմուտքն է դրդում»։

 

«Մյուս կողմից, նրանք ամեն կերպ փորձում են քողարկել դա՝ ենթադրելով, որ այդպիսով կարող են պահպանել օգնության եւ հատուկ հարաբերությունները նախկին մակարդակի վրա»,- հավելել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին