Ադրբեջանում որոշել են վտարել USAID-ի առաքելությունը - Mediamax.am

4232 դիտում

Ադրբեջանում որոշել են վտարել USAID-ի առաքելությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) «այլեւս տեղ չունի Ադրբեջանում»։

Այդպես է նա արձագանքել USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի գրառմանը, որում, մասնավորապես, ասվում էր.

 

«Երկու ամիս առաջ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում ստիպեց ավելի քան 100 հազար մարդու լքել իրենց տները եւ իջեւանել հարեւան Հայաստանում։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին»։

 

«Դիմակները պատռվա՛ծ են։ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլեւս տեղ չկա», -  գրել է Հաջիեւը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ, նա երբեք չի բարձրացրել ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղահանվածների անմխիթար վիճակի հարցը եւ չի պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարում»,- ասել է Ալիեւի օգնականը։

 

Հիքմեթ Հաջիեւը հիշեցրել է, որ Սամանթա Փաուերը եղել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ եւ հայտարարել է, որ «Ադրբեջանաատյացությունը, թուրքատյացությունը, քաղաքական կոռուպցիան, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի եւ Սամանթա Փաուերի ընդհանուր շահերն ու արժեքներն էին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին