Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ «Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում»:
«Անկասկած, կարող ենք ափսոսանք հայտնել, որ վաղվա գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու: Հուսով ենք՝ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն: Իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել են, որ չեն մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: