Երեւան: Մեդիամաքս: Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունությանն առնչվող հարցերի:
Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել էր, որ չի մասնակցի նիստին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: