Փաշինյանը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները - Mediamax.am

1363 դիտում

Փաշինյանը եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երեւանում անցկացնելու փաստը եւ հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ ու ակտիվ երկխոսություն:

 

Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու եւ հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում եւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները:

 

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարեւորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարեւորությունը:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»«- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին