«Ադրբեջանի հետ «business as usual» չի լինելու, ասել է ամերիկացի դիվանագետը - Mediamax.am

4921 դիտում

«Ադրբեջանի հետ «business as usual» չի լինելու, ասել է ամերիկացի դիվանագետը


Ջեյմս Օ՛Բրայենը
Ջեյմս Օ՛Բրայենը

Լուսանկարը` https://ecfr.eu/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում խարխլել է վստահությունը եւ կասկածներ առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղություն հաստատելու Բաքվի հանձնառության վերաբերյալ»:

Ելույթ ունենալով նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ, ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, ասել է.

 

«Հաշվի առնելով այս նոր իրողությունը՝ Պետդեպարտամենտը հասկացրել է Ադրբեջանին, որ մենք չենք կարող շարունակել մեր երկկողմ հարաբերությունները «բիզնես, ինչպես միշտ» (“business as usual”) սկզբունքով։ Միացյալ Նահանգները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չեղարկել բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները եւ սառեցրել ապագա միջոցառումների ծրագրերը։ Մենք կշարունակենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ նպաստել Լեռնային Ղարաբաղ այն հայերի վերադարձին, ովքեր հնարավոր է ցանկանան վերադառնալ իրենց տները կամ այցելել տարածաշրջանի մշակութային վայրեր, եւ վերականգնել անարգել առեւտրային եւ հումանիտար երթեւեկությունը տարածաշրջան Լաչինի միջանցքով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին