Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին Bastion զրահամեքենաների մատակարարումը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ այդ տեխնիկայի մատակարարումը «կծառայի տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի եւ ապակառուցողական գործունեության ամրապնդմանը»։
«Ֆրանսիայի քայլերը, որը ներկայանում է որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կողմնակից, լրջորեն կասկածի տակ են դնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ պետությունների միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման վրա հիմնված հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ ծառայում են իրավիճակի սրմանը», - ասել է Այհան Հաջիզադեն։
«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության եւ ռազմականացման քաղաքականությանը, եւ այդ երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- հավելել է ադրբեջանցի դիվանագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: