ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում - Mediamax.am

859 դիտում

ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, ինչպես նաեւ ԵՄ աջակցությունը Երեւանին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներին։

 

Բացի այդ, դիվանագետի խոսքով, ԵՄ-ն քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին