Զախարովա. «Ինչ-որ մեկին պակասում է քաղաքական կամքը» - Mediamax.am

2474 դիտում

Զախարովա. «Ինչ-որ մեկին պակասում է քաղաքական կամքը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Երեւանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը»:

«Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարեւոր դեր է խաղում Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման, ամբողջ Հարավային Կովկասի կայունացման, տրանսպորտային եւ լոգիստիկ ներուժի զարգացման գործում»,- ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:

 

Նրա խոսքով՝ մեծ աշխատանք է կատարվել եւ մոտ էր բոլոր կողմերի համար փաթեթային լուծումը, «բայց աշխատանքն ավարտին հասցնել չհաջողվեց, որովհետեւ ինչ-որ մեկին պակասում է քաղաքական կամքը, եւ այդ ինչ-որ մեկը Ռուսաստանը չէ»։

 

Մեկնաբանելով Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովման նպատակով ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում ստեղծելու ՀՀ կառավարության որոշումը, ռուս դիվանագետը հիշեցրել է, որ «պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին