«Խաղաղության խաչմերուկ»-ի համար ԱԱԾ կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում - Mediamax.am

5107 դիտում

«Խաղաղության խաչմերուկ»-ի համար ԱԱԾ կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում:

«Այդ ստորաբաժանման գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովումը։ Կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն ձեւավորվել է, շոշափելի մասով համալրված է եւ գործնականում երեկվանից սկսել է աշխատանքը»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին