Պատրուշեւը կոչ է արել չմիջամտել Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը - Mediamax.am

3460 դիտում

Պատրուշեւը կոչ է արել չմիջամտել Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը


Լուսանկարը` https://assets.bwbx.io/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն, երբ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը»:

«Մենք շահագրգռված ենք հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ՝ պայմաններ ստեղծելով դրա զարգացման համար եւ ամրապնդելու փոխվստահությունն ու համագործակցությունը»,- Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովի ժամանակ ասել է Նիկոլայ Պատրուշեւը:

 

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը հետեւողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման եւ տրանսպորտային հաղորդակցությունների բացման».

 

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում: Արեւմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում եւ նպաստում, որպեսզի հակասությունները պահպանվեն»:

 

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում հանդիպմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին