ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է արել գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ - Mediamax.am

3474 դիտում

ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է արել գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 26-ից 27-ը Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում Եվրոպական Խորհուրդն ընդգծել է իր «շարունակական աջակցությունը կայուն եւ երկարատեւ խաղաղությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության ճանաչման վրա»:

«Եվրոպական Խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւորությունը ներառյալ նրանց իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները: Խորհուրդն աջակցում է Բրյուսելի կարգավորման գործընթացին եւ կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել եւ ավարտին հասցնել այս գործընթացը մինչեւ այս տարվա վերջ։

 

Եվրոպական Խորհուրդն առաջարկում է Բարձր ներկայացուցչին եւ Հանձնաժողովին տարբերակներ ներկայացնել ԵՄ-Հայաստան հարաբերություններն բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ», - ասված է հանդիպման ամփոփիչ փաստաթղթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին