Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «3+3» ձեւաչափը հարմար է տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու համար:
«Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպմանը հնարավորություն եղավ ասելու, որ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ:
Ավելին ասեմ՝ ՀՀ կառավարությունն ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար համապատասխան ծրագիր է մշակել ու զբաղվում դրա առաջմղմամբ, այն է՝ խաղաղության խաչմերուկը: Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ եւ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կայացմանը, ու դրա առաջին շահառուն Հայաստանն է:
Եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, ապա դա տեղի ունենալ չի կարող»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ «ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում` ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության հարգմամբ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: