Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում - Mediamax.am

2693 դիտում

Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւ ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին քննարկել են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Կառավարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին Երեւանում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

 

«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարեւորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

 

Նիկոլ Փաշինանն ու Ջոշուա Հակին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին