Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Սիոնիստական ռեժիմը չի լինելու Ադրբեջանի կամ որեւէ մահմեդական երկրի բարեկամը»:
Ինչպես հաղորդում է IRNA-ն՝ Ռաիսին նշել է, որ այս մասին ավելի վաղ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
«Իրավիճակը Գազայի հատվածում տարածաշրջանի բոլոր երկրներին մատնացույց է անում, որ Ամերիկան եւ Արեւմուտքը չեն համակրում տարածաշրջանի երկրներին, այլ միայն հետապնդում են իրենց ռասիստական շահերը»,- հավելել է Իրանի նախագահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: