Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»:
«Օրակարգում Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում:
Մասնավորապես, համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձեւաչափով»,-ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ նախ պետք է բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ փորձագետների միջեւ:
«Ռուսաստանը կօգնի ապահովել, որ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին չի մասնակցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բիշքեկում են Ռուսաստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի Տաջիկստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: