Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները եւ կայունության պահպանմանն առնչվող հարցերը:
«Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- ասված է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում հրավիրել է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: