Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Գրանադայի հանդիպման արդյունքները - Mediamax.am

4663 դիտում

Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Գրանադայի հանդիպման արդյունքները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն այսօր քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ կարեւորելով դրա շարունակականությունը:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:

 

«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետեւանքով առկա հումանիտար իրավիճակին եւ մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին