Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իր երկիրը երախտագիտությամբ է ընդունում Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի միջնորդությունը, քանի որ ՌԴ-ն մեր հարեւանն ու դաշնակիցն է, ինչպես նաեւ՝ Հայաստանի դաշնակիցը: Այս երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի մասնակիցներին:
Նա նշել է, որ եթե «Երեւանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ ուղիղ բանակցությունները»:
«Եթե Ռուսաստանի միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ՝ կարող են լինել ուղիղ բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ: Այլ հարթակ մեր կողմից դիտարկվելու է՝ հաշվի առնելով իրենց ծառայություններն առաջարկող երկրների վերաբերմունքը: Վերաբերմունքն ոչ Ադրբեջանի, այլ՝ ճշմարտության ու միջազգային իրավունքի հանդեպ», - ասել է Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: