Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը, բայց կշարունակի շփումները Երեւանի հետ»:
«Այժմ, իսկապես, ռուս խաղաղապահները դե ֆակտո եւ դե յուրե Ադրբեջանի տարածքում են, դա ճանաչում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է նրանց մնալու հետագա հնարավորությանը եւ դրա հետ կապված այլ հարցերին, իհարկե, դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հեռախոսազրույցի ժամանակ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայման հնարավորության հարցը չի քննարկվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: