Փաշինյանն ակնկալում է միջազգային հանրության ֆինանսական աջակցությունը - Mediamax.am

1632 դիտում

Փաշինյանն ակնկալում է միջազգային հանրության ֆինանսական աջակցությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչին:

«Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան եւ նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետեւանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաեւ միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

 

Յանեշ Լենարչիչը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին