Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:
Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատեւ զրույցներ է ունեցել մի շարք երկրների ու կառույցների ղեկավարների հետ:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի, Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեյի, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչեւսկիի հետ»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: