Ճգնաժամերի կառավարման եվրոպական հանձնակատարը Հայաստան կայցելի - Mediamax.am

3230 դիտում

Ճգնաժամերի կառավարման եվրոպական հանձնակատարը Հայաստան կայցելի


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ճգնաժամերի կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը հոկտեմբերի 6-ին կայցելի Հայաստան:

Այս մասին այսօր Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

 

Յանեշ Լենարչիչը տեղում կծանոթանա իրավիճակին եւ կքննարկի հետագա թիրախային աջակցության հարցերը:

 

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաեւ ասել է.

 

«Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է. Մենք կրկնապատկում ենք մեր մարդասիրական աջակցությունը՝ 100 000 տեղահանված ղարաբաղցի հայերի վիճակը մեղմելու համար։ Եվ ավելի շատ բյուջետային աջակցություն ենք հատկացնում հայկական պետությանը։ ԵՄ-ն ամբողջապես հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ բանակցություններին աջակցելուն եւ երկխոսության դյուրացմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին