Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան - Mediamax.am

2456 դիտում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ «նա կվերահաստատի Ֆրանսիայի կվիրումը Հայաստանի հետ համագործակցությանը, աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

 

Մեդիամաքսը նշում է, որ Կատրին Կոլոնան Երեւան էլ այցելել 2023 թվականի ապրիլի 28-ին:

 

Այն ժամանակ նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից կատարվող միակողմանի քայլերն անընդունելի են.

 

«Տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից։ Ես դա ասել եմ նաեւ Բաքվում։ Ադրբեջանական ուժերի առաջխաղացումներին հանդիման չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելը։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի եւ դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան»։

 

Կատրին Կոլոնան նաեւ նշել էր, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է Բաքվի ու Երեւանի համաձայնություններին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին