Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:
ԱԺ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
« ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքները: Ուկրաինացի գործընկերը կարեւորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:
Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: