Ալեն Սիմոնյանն ասել է, որ Ֆրանսիան Հայաստանի «իրական դաշնակիցն է» - Mediamax.am

2091 դիտում

Ալեն Սիմոնյանն ասել է, որ Ֆրանսիան Հայաստանի «իրական դաշնակիցն է»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է»:

ԱԺ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպելով Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին, Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ: Նա ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած եւ ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

 

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին