Երեւան։ Մեդիամաքս։ Ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի կարծիքով, Ղարաբաղում վերջին պատերազմի արդյունքում «Արեւմուտքը դիվանագիտական ձախողում ունեցավ, Ռուսաստանը՝ համեստ հաղթանակ, իսկ Իրանը անհանգստության նոր աղբյուր ստացավ»։
«Մոսկվային դուրս մղելու Բրյուսելի եւ Վաշինգտոնի փորձերը ձախողվեցին: Ռուսաստանը կորցրեց Հայաստանը, սակայն միավորներ վաստակեց Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ եւ կկարողանա իր խաղաղապահներին պահել տեղում։ Իսկ Իրանը, որը շահագրգռված է ինչպես ստատուս քվոյի, այնպես էլ Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանմամբ, հիմքեր ունի անհանգստանալու հաջողության համն առած Ադրբեջանի եւ Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցության պատճառով»,- գրում է Բրեմերը։
Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքը» ստանալու Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունը՝ քաղաքագետը չի բացառել, որ շուտով Կովկասում կարող է նոր պատերազմ սկսվել։
«Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, այս թեժ կետը կարող է ներգրավել տարածաշրջանային խաղացողներին, ինչպիսիք են Իրանը եւ Թուրքիան՝ սպառնալով աշխարհաքաղաքական կայունությանը Եվրասիայում եւ դրա սահմաններից դուրս»,- եզրափակում է Իեն Բրեմերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: