Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների «աննախանձելի ճակատագիրը», որոնք հույսը դնում էին ԱՄՆ-ի վրա։
«Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կլիներ, որ նրանք ուսումնասիրեն նորագույն պատմությանը եւ տեսնեն, թե ինչպես են Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում ձգտում էր իրենց թեւի տակ վերցնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը ամերիկյան ափերից հեռու գտնվող տարածքներում։ Բոլոր այդ մարդկանց ճակատագիրը բավական աննախանձելի է», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում, Ռուսաստանի շահերն Անդրկովկասում աշխարհաքաղաքականորեն անկարելի է անտեսել։ «Սակայն Երևանում որոշ ղեկավարներ նման հույսեր են փայփայում եւ նրանք բացեիբաց խոսում են դրա մասին»,- հավելել է Լավրովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: