Երեւան։ Մեդիամաքս։ Էնդրյու Թըրները նշանակվել է Հայաստանում Կանադայի դեսպան:
Սպասվում է, որ Կանադայի դեսպանությունը Երեւանում կսկսի գործել ս.թ. հոկտեմբերին: Մինչ այդ Հայաստանում հավատարմագրված Կանադայի դեսպանի նստավայրը Մոսկվան էր:
Էնդրյու Թըրները Կանադայի ԱԳՆ-ում աշխատում է 2002 թվականից եւ նախքան Հայաստանում դեսպան նշանակվել է գլխավորում էր Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի բաժինը:
Տարբեր տարիներին Էնդրյու Թըրները աշխատել է Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Աֆղանստանում, Պակիստանում եւ Իրաքում Կանադայի դեսպանություններում:
2022թ. ապրիլին ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը հրապարակել էր «Աջակցելով Հայաստանի ժողովրդավարությունը» ծավալուն զեկույցը, որում առաջարկել էր Հայաստանում դեսպանություն հիմնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: