Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերն ասել է, որ «Ռուսաստանը անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ», ինչի մասին վկայում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում Միլերը նշել է, որ հայտարարելով այլ երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին, Ռուսաստանը հակառակ գործողություններ է ձեռնարկում։
Մեթյու Միլերն ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելուն, որի նպատակը կլինի ստուգել բնակիչների իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ
Ադրբեջանի հրապարակային հայտարարությունների արժանահավատությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: