Բորել. «Կան առաջնորդներ, որոնց հետ պետք է այլ կերպ վարվել» - Mediamax.am

34942 դիտում

Բորել. «Կան առաջնորդներ, որոնց հետ պետք է այլ կերպ վարվել»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ «կան առաջնորդներ, որոնց պետք է այլ կերպ վերաբերվել»:

«Մենք խոտակերներ ենք գիշատիչների աշխարհում: Սա ուժային քաղաքականության աշխարհ է, սակայն մենք դեռ հիշում ենք, որ առեւտրի եւ օրենքի գերակայության միջոցով կարող ենք ազդել աշխարհի վրա: Մենք պետք է շարունակենք օրենքի գերակայության քարոզը, սակայն պետք է գիտակցենք, որ կան որոշ առաջնորդներ, որոնց հետ պետք է այլ կերպ վարվել»,- ասել է Բորելը Guardian-ին տված հարցազրույցում:

 

Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների մասին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է.

 

«Նա կարծում է, որ ժողովրդավարությունները թույլ են ու փխրուն, հոգնում են, իսկ ժամանակն իր կողմից է, քանի որ մենք վաղ թե ուշ կհյուծվենք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին