Մեդվեւդեւ. «Գուշակե՛ք, թե ինչ ճակատագիր է նրան սպասում...» - Mediamax.am

Փետրվար 17, 2026
6863 դիտում

Մեդվեւդեւ. «Գուշակե՛ք, թե ինչ ճակատագիր է նրան սպասում...»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր գրառում է կատարել, որում, ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։

Իր տելեգրամյան ալիքում Մեդվեդեւը գրել է.

 

«Մի օր եղբայրական երկրից գործընկերս ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պետք է պատասխանեի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»:

 

Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում։ Հետո որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա տիկինը թխվածքաբլիթներով ցուցադրարաբար գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակե՛ք, թե ինչ ճակատագիր է նրան սպասում...»:




Մեր ընտրանին