Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր ասել է, որ «Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով եւ Ղարաբաղի այլ վայրերում»։
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ Ադրբեջանին՝ կանգնեցնել ներկայիս ռազմական գործողությունները։
Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա: Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ տեղի բնակչության արտագաղթը խթանելու համար։
Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության եւ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: