Զախարովան հուսով է, որ Հայաստանի ղեկավարությունը «աղետաբեր ծրագրեր» չունի - Mediamax.am

2397 դիտում

Զախարովան հուսով է, որ Հայաստանի ղեկավարությունը «աղետաբեր ծրագրեր» չունի


Լուսանկարը` Getty Images


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուսով է, որ Հայաստանի ղեկավարությունը չունի երկու երկրների ժողովուրդներին կռվեցնելու «աղետաբեր ծրագրեր»։

«Անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ չունի։ Որովհետեւ, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ հենց Հայաստանի համար»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատասխանել է Զախարովան։

 

Նրա խոսքով, պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն դրսեւորում էր, այլեւ վերահաստատում էր իրեն որպես Հայաստանի եւ հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, մտերիմ գործընկեր»։

 

«Ռուսաստանը օգնության էր հասնում ամենադժվար պահերին, աջակցում էր, ուրախանում էր նրանց ձեռքբերումներով եւ ընդունում իրենց ընտրությունը նույնիսկ այն դեպքում, երբ, օրինակ, չէր կարող ասել, որ կիսում է որեւէ ուղղություն։ Բայց ընդունում էր: Որովհետեւ հարգում էր այդ երկրի ինքնիշխան ընտրությունը: Վստահ չեմ, որ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքից հրաժարվելը օգուտ կբերի այդ երկրին եւ ժողովրդին։ Նման հարաբերություններ չեն կարող կառուցվել մեկ կամ հինգ տարում։ Դա պատմական հիմք է։ Դա ժամանակով փորձարկված պատմություն է: Ամենակարեւորն այն պատմությունն է, որը բխում է հոգուց, մարդկանց սրտերից»,- ասել է Մարիա Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին