Փաշինյանը Ալիեւին հանդիպելու պատրաստակամության մասին ասել է նաեւ Շոլցին - Mediamax.am

1588 դիտում

Փաշինյանը Ալիեւին հանդիպելու պատրաստակամության մասին ասել է նաեւ Շոլցին


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Ավելի վաղ նա նման պատրաստակամություն էր հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցում:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Շոլցը, ինչպես եւ Մակրոնը, պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. հունիսի 1-ին Քիշնեւում կայացել էր Փաշինյանի, Ալիեւի, Մակրոնի, Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հնգակողմ հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին