Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին - Mediamax.am

5401 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ-ն այսօր լրատվամիջոցների համար հաղորդագրություն է տարածել՝ վերնագրված «Հայաստանում իրավիճակի վերաբերյալ».

Փաստաթղթում ասվում է.

 

«Արձանագրել ենք վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում եւ քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում եւ ՌԴ հետ երկկողմ հիմքով դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաեւ 2020-2022թթ. Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև կնքված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրագործելիության մասին որոշակի կասկածների ի հայտ գալը:

 

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, ներառյալ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Կիև՝ նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն փոխանցմամբ, ԱՄՆ-ի մասնակցությամբ ՀՀ տարածքում զորավարժությունների անցկացումը։

 

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, եւ նրան կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, բողոքի նոտա է փոխանցվել, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հասցեին արված վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Առանձին մտահոգություն է հայտնվել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միքայել Բադալյանի եւ Sputnik Արմենիա ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։

 

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված ելնում են նրանից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերային հարաբերությունների զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ամբողջությամբ կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում հանրապետություն Կազմակերպության դիտորդական առաքելության գործուղմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։

 

Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակներին հասնելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին