Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին հայտարարություններն անվանել է «մեծ ֆանտազիաներ»։
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ մենք ելնում ենք իրականությունից»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը։
Ալեքսանդր Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան եւ Երեւանը «կշարունակեն ամրապնդել ռազմական եւ քաղաքական համագործակցությունը»։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, եւ անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա։ Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը երկար տարիներ որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: