ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կանխել իրավիճակի հետագա սրումը - Mediamax.am

3394 դիտում

ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կանխել իրավիճակի հետագա սրումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր միջազգային հանրությանը կոչ է արել «զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը»:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունում ասվում է.

 

«Հայաստանն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով նախապես ծրագրավորված ռազմական գործողություններ իրականացնել, միտումնավոր, համակարգային կերպով ապատեղեկատվություն է տարածում:

 

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է:

 

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ եւ գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու եւ Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»:

 

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը կրակել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին