ԱՄՆ-ը Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչներին «անհապաղ հանդիպման» կոչ է արել - Mediamax.am

1842 դիտում

ԱՄՆ-ը Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչներին «անհապաղ հանդիպման» կոչ է արել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը մամուլի համար հայտարարություն է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։

Փաստաթղթում ասվում է.

 

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի եւ արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների շարունակական շրջափակման հետեւանքով։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն շարունակաբար աշխատել են կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությամբ ապահովելու նապատակով։ Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առեւտրային եւ ուղեւորափոխադրումների համար։ Բացի այդ, Բաքվի պաշտոնյաները եւ Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է առանց հապաղման հանդիպեն՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար անհրաժեշտ սննդամթերքի տեղափոխման ուղիները, ներառյալ մատակարարման լրացուցիչ ուղիները, եւ վերսկսելու քննարկումները բոլոր չլուծված հարցերի շուրջ: Հիմնարար մարդասիրական օգնությունը երբեք չպետք է քաղաքական տարաձայնությունների պատանդ դառնա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին