ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը փաստաթղթի ընդունում չի ենթադրում - Mediamax.am

5784 դիտում

ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ձեւաչափը փաստաթղթի ընդունում չի ենթադրում


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձեւաչափը քննարկում է, «այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձեւի կամ հայտարարության) ընդունում»։

«Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի նախագծեր ներկայացնելու եւ քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական եւ ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։

 

ՄԱԿ ԱԽ ձեւաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետեւանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու եւ դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարեւոր հարթակ, հնարավորություն»,- պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ ասել է ԱԳՆ խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին