Լուկաշենկոն «արդարացված» է համարում Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից - Mediamax.am

6223 դիտում

Լուկաշենկոն «արդարացված» է համարում Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից


Լուսանկարը` https://president.gov.by/


Երեւան։ Մեդիամաքս։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր «արդարացված» է որակել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից։

«Ղրղըզստանը խնդրում է մեզ, պահանջում, որ ինչ-որ կերպ օգնենք Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության կարգավորմանը։ Երբեմն Հայաստանն է ներկայացնում շատ արդարացված պահանջներ, դա միանշանակ է։ Խնդիրներ կան։ Եվ շատ լուրջ խնդիրներ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, միշտ կհանդիմանանք միմյանց, դժգոհություն կհայտնենք ամբողջ կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Խնդիրները լուծելու համար են։

 

Ուստի, անկախ նրանից, թե ինչպես պտտվենք, մենք պետք է ընկղմվենք այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանը եւ ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը։

 

«Խնդիրներ կան, որոնք որքան էլ բարդ են, սակայն լուծում են պահանջում։ Ելնելով նրանից, որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, իսկ երբեմն՝ խնդիրների բարդությունից ելնելով, մենք դրանք շրջանցում ենք, չենք ցանկանում լուծել»,- հավելել է Բելառուսի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին