Միրզոյան. Եվրամիության դիտորդական առաքելությունն այցելել է Երասխ - Mediamax.am

4754 դիտում

Միրզոյան. Եվրամիության դիտորդական առաքելությունն այցելել է Երասխ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր այցելել է Երասխ:

«Վաղը մեր հրավերով այնտեղ կլինեն նաեւ ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները»,- ԱԺ-ում ասել է Արարատ Միրզոյանը:

 

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ՝ կրակելով Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին