Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ հանգույց հիմնել Ջերմուկում, Իջեւանում եւ Եղեգնաձորում:
Այդ մասին ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Մարտունիում հյուրընկալելով Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST) անդամներին:
Նա տեղեկացրել է, որ առաքելությունը ծավալվել է «աննախադեպ արագությամբ»՝ իր աշխատանքը սկսելով 2023թ. փետրվարին:
Մարկուս Ռիտերն ասել է, որ նախատեսում են առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ հանգույց հիմնել Ջերմուկում, Իջեւանում եւ Եղեգնաձորում:
Առաքելության ղեկավարն ասել է, որ աշխատանքի մեկնարկից ի վեր դիտորդները Գորիսում, Ջերմուկում եւ Մարտունիում տեղակայված հանգույցներից ավելի քան 300 պարեկություն են իրականացրել՝ 3800 կիլոմետր ընդհանուր երկարությամբ:
«Մեր նպատակն է նպաստել է անվտանգային իրավիճակի կայունացմանը սահմանամերձ շրջաններում: Տարբեր ՀՀ պաշտոնյաների վկայությամբ, մեր աշխատանքը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը: Սակայն այն շարունակում է փոփոխական մնալ», - ասել է Մարկուս Ռիտերը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: