Մոսկվան Փաշինյանի հայտարարությունն ընդունում է «ի գիտություն» - Mediamax.am

1051 դիտում

Մոսկվան Փաշինյանի հայտարարությունն ընդունում է «ի գիտություն»


Լուսանկարը` https://topnews.ru/


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Մոսկվան հաշվի է առնում Երեւանի դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»:

«Մենք ընդունում ենք ի գիտություն: Դա կարեւոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակը:

 

Նիկոլ Փաշինյանը CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»:

 

«Սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է: Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Արեւմուտքում նկատում են՝ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին