«Փոփոխված հանգամանքները հնարավորություն են տալիս կնքել խաղաղության պայմանագիրը» - Mediamax.am

796 դիտում

«Փոփոխված հանգամանքները հնարավորություն են տալիս կնքել խաղաղության պայմանագիրը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «ստեղծված հանգամանքները հնարավորություն են տալիս ակնկալել տեսանելի ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը»:

«Սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ՝ բոլոր հարցերի վերջնական լուծումը: Հաջորդ շաբաթվա վերջին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կգան Մոսկվա՝ քննարկելու կողմերի միջեւ առկա խնդիրները։

 

Ամեն ինչ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ գլխավորը վերջնական արդյունքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

 

Նրա խոսքով՝ այս պատճառով է, որ որեւէ մեկն այժմ դժվար կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը:

 

«Չնայած, ինչպես երեկ ասվեց եռակողմ հանդիպմանը, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում արդեն հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին