Պեսկովն առայժմ չի հաստատել Պուտինի եւ Փաշինյանի առաջիկա հանդիպումը - Mediamax.am

4909 դիտում

Պեսկովն առայժմ չի հաստատել Պուտինի եւ Փաշինյանի առաջիկա հանդիպումը


Լուսանկարը` https://www.aljazeera.com/


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ձեռնպահ է մնացել հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին հայտարարություն անելուց։

Մայիսի 4-ին Փաշինյանը Պրահայում հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա։

 

«Առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են։ Քննարկումների ավարտվելուն պես համապատասխան հայտարարություն կանենք։ Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին