Ստամբուլի քաղաքապետը կանխատեսում է Էրդողանի պարտությունը - Mediamax.am

1748 դիտում

Ստամբուլի քաղաքապետը կանխատեսում է Էրդողանի պարտությունը


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր հավանական թեկնածուներից մեկն է, հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվի հաղթել։

Ինչպես հաղթում է ՏԱՍՍ-ը՝ Իմամօղլուն Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է.

 

«Ես աշխատելու եմ այն որոշման շրջանակներում, որը կկայացնեն ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները։ Կարծում եմ, որ իշխանությունը չի կարողանա հաղթել ընտրություններում։ Ով էլ լինի ընդդիմության թեկնածուն, մենք հաղթելու ենք»։

 

Սպասվում է, որ այսօր հայտնի կդառնա այն թեկնածուի անունը, ով ընտրություններում կներկայացնի միավորված ընդդիմությունը։ Ամենահավանական թեկնածուն է համարվում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին