Զախարովան «լպիրշություն» է որակել «Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը» - Mediamax.am

1887 դիտում

Զախարովան «լպիրշություն» է որակել «Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը»


Լուսանկարը` ria.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն ՌԴ հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։

«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային, եւս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է նա:

 

Ըստ ՏԱՍՍ-ի, հանդես գալով «Սպուտնիկի» եթերում Զախարովան «լպիրշություն» է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը։ Նրա խոսքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։

 

«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արեւմուտքն ավելի է ակտիվացել»,- ասել է դիվանագետը։

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հավաքական Արեւմուտքի նախաձեռնությամբ հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին