Երեւան։ Մեդիամաքս։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունը դատապարտող թվով չորրորդ բանաձեւը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ բանաձեւին կողմ են քվեարկել 141 երկրի ներկայացուցիչներ, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 32։
Հայաստանը ձեռնպահ մնացողների թվում էր այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:
Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել, իսկ Վրաստանը բանաձեւին կողմ է քվեարկել:
Մեդիամաքսը նշում է, որ 2022թ. նոյեմբերին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան ուշադիր հետեւում է իր բարեկամ երկրների դիրքորոշումներին ՄԱԿ-ում քվեարկություններին ժամանակ։
Պեսկովն այդ մասին ասել էր՝ մեկնաբանելով այն, որ, մասնավորապես, Հայաստանը, Ղազախստանը եւ Սերբիան ձեռնպահ էին մնացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի կողմից Ուկրաինաին պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմի ստեղծմանը վերաբերող բանաձեւի քվեարկության ժամանակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: